Pain à l’ail (սխտորով հաց) – ֆրանսիական բագետ սխտորով

  • 30 ր
  • հեշտ
  • 4

Օգտագործողի գնահատականը
1 աստղ2 աստղ3 աստղ4 աստղ5 աստղ 1 ձայն, միջին գնահատական` 5-ից 5.00
Loading...Loading...

Բաղադրատոմս սխտորով բագետի՝ ֆրանսիական խոհանոցի խորհրդանիշի համար:

Բագետը`երկար կլոր հացը, Ֆրանսիայի խորհրդանիշներից մեկն է, հատկապես Փարիզինը: Ճիշտ այնպես, ինչպես Էյֆելյան աշտարակը, գինին, բերետը, պանիրը, այն դարձել է խորհրդանիշ: Չնայած որ բագետի տարբեր տեսակներ կան նաև Ֆրանսիայից դուրս, դրանք հայտնի են դարձել աշխարհի տարբեր մասերում:

Բաղադրամասեր

2 բագետ 4 պճեղ սխտոր 2 ճաշի գդալ կտրտած մաղադանոս 2 ճաշի գդալ կտրտած ռեհան 1 բաժակ քերած Չեդեր, Պարմեզան կամ ուրիշ կոշտ պանիր 1 թեյի գդալ աղ ըստ ճաշակի 7 ճաշի գդալ կարագ 6 ճաշի գդալ ձիթապտղի ձեթ

Պատրաստում

  • Փափկացրեք կարագը և ավելացրեք ձիթապտղի ձեթը, կտրտած սխտորը և աղը: Խառնեք ամեն ինչ մինչև համասեռ զանգված ստանալը:
  • Կտրտած մաղադանոսն ավելացրեք խառնուրդին և դանդաղ խառնեք:
  • Հիմա կարող եք բագետը կիսել և յուրաքանչյուր կեսը կտրել համարյա մինչև վերջ՝ անելով փոքրիկ ՝ 2-3 սմ երկարությամբ սենդվիչներ: Հետո կտրած արանքներում քսեք սխտորի մածուկը և բագետի վրա դրեք մի քիչ կարագ:
  • Հիմա փաթաթեք յուրաքանչյուր բագետը փայլաթիթեղի մեջ, եփեք նախորոք 180° C տաքացրած ջեռոցում 10-12 րոպե:
  • Բագետները ջեռոցից հանելուց հետո բացեք և վրան ցանեք պանիրները, հետո կարմրացրեք դրանք ջեռոցում ևս 5 րոպե:
Մատուցումը. Այսպիսի կարմրացրած և խրթխրթան բագետները պետք է հանվեն ջեռոցից, կտրտվեն ավելի փոքր կտորների: Պետք է մատուցվեն տաք վիճակում: Վայելեք խրթխրթոցը:

, , , , ,