Cuisses de grenouilles (Գորտի ոտքեր) – գորտի ոտքերը շոգեխաշած սպիտակ գինու սոուսում

  • 150 ր
  • դժվար
  • 3

Օգտագործողի գնահատականը
1 աստղ2 աստղ3 աստղ4 աստղ5 աստղ 1 ձայն, միջին գնահատական` 5-ից 3.00
Loading...Loading...

Բաղադրատոմս գորտի ոտքերի`ֆրանսիական խոհանոցի ամենահայտնի դելիկատեսներից մեկի համար:

Բաղադրամասեր

30 գորտի ոտքեր

1 լիմոն

300 մլ սպիտակ դառը գինի

30 մլ թեթև գարեջուր

20 մլ սերուցք

10 գ կարագ

ձվի դեղնուց

10 գ կարագ

10 գ ցորենի ալյուր

2 պճեղ սխտոր

2 սոխ-շալոտ

կտրտած կանաչ մաղադանոս

աղ և պղպեղ

Պատրաստում

  • Գորտի ոտքերը ընկղմեք գարեջրի մեջ 2 ժամով, քամեք դրանք:
  • Ընկղմեք ոտքերը ալյուրի մեջ: Թավայի մեջ հալեցրեք կարագը, ավելացրեք կտրտած սոխն ու սխտորը, աստիճանաբար ավելացնելով գորտի ոտքերը: Տապակեք դրանք 10 րոպե, մինչև ոսկեգույն կդառնան, հանկարծ չվառեք: Համեմեք, ավելացրեք սպիտակ գինին, տապակեք փակած վիճակում ևս 10 րոպե:
  • Հարեք ձվի դեղնուցը և խառնեք կարագը սերուցքի հետ: Լցրեք գորտի ոտքերի վրա թավայի մեջ: Ավելացրեք լիմոնի հյութն ու սամիթը:

Մատուցումը.

Գորտի ոտքերը մատուցեք այն սոուսի հետ, որում տապակել էիք դրանք:


, , , , ,