Ֆրանսիայի համը. Ուտել Լավ Սնունդ և Ունենալ Լավ Տեսք

գեղեցիկ

Եթե ուզում եք համտեսել լավ սնունդ և արդյունքում լավ տեսք ունենալ, պետք է փորձեք Ֆրանսիայի համը:

A Taste of France: Eating Good Food and Looking Good
 

Ֆրանսիայի համը

Ֆրանսիական խոհանոցը բնութագրվում է բանջարեղենի հաճախակի օգտագործմամբ: Կարտոֆիլը, կանաչ լոբին, սոխի բոլոր տեսակները, սպանախը, կաղամբը, լոլիկը, բադրիջանը, նեխուրը, սնկերը, սրանք բոլորը նախուտեստների, հիմնական ճաշատեսակների և խավարտների հիմքմն են:

Առաջին ճաշատեսակը սովորաբար ապուրն է. ամենատարածվածը պրասից կրեմ-ապուրն է:

Հիմնական ճաշատեսակը խորոված միսն է, սովորաբար տավարի, հորթի, ոչխարի, գառան, թռչնի կամ եղնիկի, հազվադեպ ուտում են խոզի միս, կարագով, համեմված ուրցով, թարխունով, շուշանով, ռեհանով, մաղադանոսով, դափնու տերևով, դարչինով, մեխակով, զաֆրանով, մշկընկույզով, կոճապղպեղով, չամանով և այլ էկզոտիկ համեմունքներով ու մատուցվում է բանջարեղենի խավարտով, որը նույնպես կարող է խորովվել: Նրանք ուշադրություն են դարձնում նրան, որ հասնեն մսի, բանջարեղենի և համեմունքների չափաբաժինների կատարյալ համադրությանը:

Ֆրանսիացիները գիտեն ինչպես պատրաստել և ուտել. նրանց խոհանոցը հզոր հիմք է առողջ սննդակարգի համար: Այն բաղկացած է առողջ ձևով պատրաստված մեծ քանակությամբ մրգերից ու բանջարեղենից: Նրանք կարողացել են գտնել լավ սնունդ ուտելու և լավ արտաքին ունենալու գաղտնիքը: Նրանք ժամանակ չեն խնայում ուտելիքը վայելելու և համտեսելու հաճույքը ստանալու համար: Bon appétite! (Բարի ախորժակ)

, ,