Ծովային սաղմոն – մարինացված սաղմոն ոսպի աղցանով

  • 240 ր
  • միջին
  • 3

Օգտագործողի գնահատականը
1 աստղ2 աստղ3 աստղ4 աստղ5 աստղ 1 ձայն, միջին գնահատական` 5-ից 5.00
Loading...Loading...

Բաղադրատոմս ոսպով սոուսով մաինացված սաղմոնի համար:

Ծովային սաղմոն. Ֆրանսիական խոհանոցում ծովամթերքները նշանակալից դեր ունեն: Մարինացված սաղմոնը ոչ միայն առողջարար է, այլ նաև տալիս է հրաշալի համի զգացում:

Բաղադրամասեր

100 գ կանաչ ոսպ 3 կտոր ոսկրահան արված թարմ սաղմոն 1 սոխ-շալոտ ½ խորհանարդաձև կտրտած գազար 1 պճեղ սխտոր 3 հատիկ սև պղպեղ դափնու տերև   Սոուսը. 1 ½ ճաշի գդալ սոյայի սոուս 1 ճաշի գդալ ձեթ մի շերտ աղացած կոճապղպեղ մի շերտ վասաբիի փոշի խորհանարդաձև կտրտած սոխ-շալոտ   Մարինադ. ½ բաժակ ջուր ¼ բաժակ լիմոնի հյութ սոյայի թույլ սոուս մի շերտ աղացած կոճապղպեղ մի մեծ շերտ վասաբիի փոշի մի պճեղ ճզմած սխտոր

Պատրաստում

  • Խառնեք մարինադի բաղադրամասերը, հետո լցրեք խառնուրդը սաղմոնի վրա և դրեք այն սառնարանը սառելու մի երկու ժամով:
  • Եփեք ոսպը պղպեղի հատիկների, սխտորի և դափնու տերևի հետ, վերջում ավելացրեք աղ, Եփած ոսպը պետք է մնա պինդ:
  • Գազարը թեթևակի եփեք ջրում, քամեք, հետո սառեցրեք սառը ջրում այնպես որ պինդ մնան:
  • Խառնեք ոսպը, գազարը, սոխ-շալոտը և սոուսը: Թողեք որոշ ժամանակով, որպեսզի համերը խառնվեն:
  • Հանեք սաղմոնը մարինադից, քամեք, կտրեք բարակ շերտերով:
Մատուցումը.Շերտերը շարեք ափսեի մեջ վրան լցրեք ոսպով աղցանը:

, , , , ,