Բուլղարական խոհանոցի գաղտնիքը

համեղ

Նոր համեմունքներ համտեսելու և խոհանուցում փորձեր անելու առավելությունները:

 

Համադամ համեմունքներ

Եթե ուզում եք ինչ-որ համեղ բան փորձել, կարող եք սկսել փորձել տարբեր ճաշատեսակներ Բուլղարիայում: Բուլղարական խոհանոցը շատ համեղ է, և չկա մեկը, ով փորձած լինի տիպիկ բուլղարական խոհանոցը և սիրահարված չլինի դրան: Գաղտնիքն այն համեմունքների մեջ է, որոնք օգտագործվում են եփելու ժամանակ: Դրանք ոչ միայն ավելի համեղ են դարձնում ուտեստները, այլ շատ առողջարար են, ինչպես նաև պարունակում են շատ օրգանիկ միներալներ:

 

Արդեն ավանդույթ է, հատկապես շոգ եղանակին, աղցանների, ապուրների և այլ ճաշատեսակների մեջ շատ թարմ և կանաչ համեմունքներ օգտագործելը, այնպես որ դրանք ավելի յուրահատուկ համ ունենան: Ավելին, փեզ չի զարմացնի, որբ իմանաք, որ կծու ուտեստներն այստեղ շատ սիրված են: Որոշ կանաչիներ, ինչպես օրինակ դաղձը (ջոջենը), օգտագործվում են օրգանիզմի վրա իրենց հատուկ ազդեցության համար, քանի որ դրանք բուժում են որոշ բժշկական խնդիրներ, ինչպես օրինակ հորմոնալ խախտումները: Ի հավելումն սրան շատ ուրիշները օգնում են, որ նյութափոխանակությունն ավելի արագ ընթանա: Այդպիսի կանաչիներ են ռեհանը, նանան և մաղադանոսը: Փորձեք և չեք փոշմանի:

, ,