Վոնտոն` չինական պմորագնդիկներ լցոնած ծովախեցգետնով և խոզի մսով

  • 120 ր
  • հեշտ
  • 4

Օգտագործողի գնահատականը
1 աստղ2 աստղ3 աստղ4 աստղ5 աստղ (դեռ չկան գնահատականներ)
Loading...Loading...

Դիմ սում` փոխր չինական նախուտեստներ: Դրանք կարող են լինել ծավային սնունդից ոլորներ, մսի ոլորներ, բլիթներ և կրոկետներ:

Ամենահայտնիները վոնտոններն են` չինական ոլորները խոզի մսով կամ ծովախեցգետնով (կամ երկուսի խառնուրդով): Վոնտոնները կարող են լինել լավ տապակած կամ եթած ջրի մեջ: Վերջիններս մատուցվում են հավի արգանակի հետ միասին:

Բաղադրամասեր

Խմորը 2 բաժակ ալյուր 50 գ. եռացրած ջուր 25 գ. սառը ջուր 15 մլ ձեթ ½ թեյի գդալ աղ Լցոնը 250 գ. մանր ծովախեցգետին 250 գ. աղացած խոզի միս 15 մլ սոյայի սոուս 15 մլ քնջութի ձեթ 15 մլ բրնձե գինի 1 թեյի գդալ կոճապղպեղ 1 թեյի գդալ կտրատած պրաս Սոուսը 60 գ. բրնձե քացախ 30 գ. ջուր 2 ճաշի գդալ կոճապղպեղ 1 թեյի գդալ սոյայի սոուս 1 թեյի գդալ չիլի մածուկ 1 թեյի գդալ շաքարավազ քնջութի ձեթ

Պատրաստում

  • Խառնեք ալյուրն աղի հետ և ավելացրեք սկզբում տաք, և այնուհետ սառ ջրերը: Ավելացռեք ձեթը: Հունցեք խմորը և մոտ 30 րոպեով կողմ դրեք ծածկի տակ: Փաթաթեք խմորն ու կտրատեք 5 սանտիմետրանոց քաակուսիների:
  • Թեփազատեք թարմ մանր ծովախեցգետինները, կտրատեք դրանք և լավ խառնեք աղացած խոզի մսի և մնացած բաղադրամասերի հետ:
  • Տեղադրեք լցոնի փոքր գունդ յուրաքանչյուր խմորե քառակուսու վրա: Փաթաթեք դրանք եռանկյունաձև, սեղմեք կողքերն ու ամրացրեք անկյունները (ինչպես ռավիոլին):
  • Տաքացրեք ձեթը թավայում, մի փոքր տապակեք ոլորները, և այնուհետ ավելացրեք մի քիչ ջուր: Եփեք դրանք ծածկի տակ մինչև լիովին պատրաստ լինելը:
Մատուցում Խառնեք սոուսի բաղադրամասերը և մատուցեք սառը տեսքով: Ոլորները պետք է թաթախվեն սառը սոուսի մեջ:

, , , , ,