Քաղցր և թթվաշ խոզի միս

  • 60 ր
  • միջին
  • 4

Օգտագործողի գնահատականը
1 աստղ2 աստղ3 աստղ4 աստղ5 աստղ 1 ձայն, միջին գնահատական` 5-ից 1.00
Loading...Loading...

Քաղցր և թթվաշ խոզի միսը յին և յանի ուժերի համադրությունն է խոհարարության մշակույթում: Այն չինական հակասությունների հավասարակշռությունն է:

Խոհարարի աշխատանքը դառնում է համերի համադրությունն ու իդեալական ներդաշնակության ստեղծումը: Ուստի տաքը իր տեղը պետք է գտնի սառի կողքին, և քաղցրը` թթվաշի:

Բաղադրամասեր

500 գ. խոզի միս

2 թարմ կանաչ չիլի պղպեղ

1 մեծ սոխ` կտրատած խորանարդաձև

4 ճաշի գդալ արքայախնձորի հյութ

3 արքայախնձորի շերտ` կտրատած խորանարդաձև

3 ճաշի գդալ ձեթ

1 թեյի գդալ աղացած կոճապղպեղ

2 մեխակ աղացած սխտոր

աղ

Պատրաստում

  • Կտրատեք չիլի պղպեղները երկարությամբ, ազատեք սերմերից և կտրատեք մանր շերտերով: Կտրատեք խոզի միսը փոքր երկար շերտերով:
  • Տապակեք թավայում սոխը, սխտորը և չիլին 2 գդալ ձեթով` 3 րոպե տևողությամբ:
  • Օգտագործեք մնացած ձեթը միսն առանձին տապակելու համար` համեմելով այն աղոբ և պղպեղով:
  • Ավելացրեք արքայախնձորը, սոխի խառնուրդը և արքայախնձորի հյութը: Եփեք ամենը ցածր կրակի վրա 3 րոպե տևողությամբ` անընդմեջ խառնելով:

 

ՄատուցումՄատուցեք բրնձի հետ:


, , , , ,