Ֆու Յունգ – չինական ձվածեղ հավով, կաղամբով, սնկով և նեխուրով

  • 20 ր
  • հեշտ
  • 4

Օգտագործողի գնահատականը
1 աստղ2 աստղ3 աստղ4 աստղ5 աստղ 1 ձայն, միջին գնահատական` 5-ից 5.00
Loading...Loading...

Ֆու Յունգ ձվածեղ – պատրաստելու համար օգտագործվում է միայն ձվի սպիտակուցը: Համն ավելի նրբին է և այն պարզապես հալվում է բերանում:

Այս ձվածեղը շատ հայտնի է դարձել Միացյալ Նահանգներում: Անվանումը գալիս է լոտոս ծաղկից և նշանակում է “սպիտակ լոտոսի թերթիկներ”:

Բաղադրամասեր

Ձվածեղ

6 ձու (սպիտակուց)

200 գ. եփած հավի դոշ

200 գ. մունգ լոբու ծիլեր

100 գ. սունկ

100 գ. Նեխուր

1 սոխ

1 գարնանային սոխ

աղ, պղպեղ

ձեթ

Սոուս

½ բաժակ հավի արգանակ

2 ճաշի գդալ սոյայի սոուս

1 ճաշի գդալ բրնձե գինի

1 ճաշի գդալ եգիպտացորենի օսլա

3 ճաշի գդալ ջուր

1 ճաշի գդալ ձեթ

սպիտակ պղպեղ

Պատրաստում

  • Կտրատեք հավը փոքր կտորների: Շերտերով կտրատեք սունկն ու նեխուրը: Ավելացրեք ծիլերն ու խառնեք բոլոր բաղադրամեսն միմյանց հետ: Կտրատեք սոխը, տաքացրեք ձեթը թավայում, տեղադրեք և տարածեք սոխը, այնուհետև ավելացրեք մնացած բաղադրամասերը:
  • Տապակեք` անընդհատ խառնելով, ավելացրեք աղ և պղպեղ: Կողմ դրեք, որպեսզի սառչի:
  • Խփեք ձվերը, ավելացրեք այն տապակած մսին և բանջարեղենին, այնուհետև կապակցեք բոլոր բաղադրամասերը: Նորից տաքացրեք ձեթը թավայում, լցրեք ձվի խառնուրդը, տապակեք վերջինս զգուշորեն շարժելով այն մեկ ծայրից մյուսը: Երն ձվածեղը պատրաստ է, շրջեք այն և տապակեք այնքան, մինչև օղակները դառնան շականագագույն:
  • Սոուս: եփեք արգանակը կաթսայիկի մեկ, ավելացրեք սոյայի սոուս, գինի և պղպեղ: Անջատեք ջերմությունը: Խառնեք ալյուրը ջրի հետ, դանդաղ ավելացրեք արգանակին` խառնելով այն մինչև պնդանալը: Ավելացրեք ձեթ և նորից խառնեք: Տաքացրեք սոուսը և խառնեք: Այնուհետև լցրեք այն ձվածեղի վրա:
  • Նորից տաքացրեք սոուսը և խառնեք; Այնուհետեվ նորից լցրեք ձվածեղի վրա:

ՄատուցումՄատուցեք քանի դեռ տաք է:


, , , , ,