• 360 ր
  • դժվար
  • 4

Օգտագործողի գնահատականը
1 աստղ2 աստղ3 աստղ4 աստղ5 աստղ (դեռ չկան գնահատականներ)
Loading...Loading...

Բադի պեկինյան ոճով պատրաստման բաղադրատոմսը չինական ճաշատեսակներից ամենահայտնին է, որը մատուցվում է ոչ միայն Պեկինի ռեստորաններում, այլ նաև ամբողջ աշխարհում:

Պեկինից ոչ շատ հեռու մեծացրած բադերի միսը շատ համեղ է: Պատրաստման ընթացքը բավականին բարդ է. Բադը պատվում է մաթով, փքեցվում օդով և լցվում եռացող ջրով: Բադը ամենալավը խորովվում է կավե ամանի մեջ կախված՝ տարբեր մրգերի ծառերից իրար հետ խառնած փայտով:

Բաղադրամասեր

Բադ

1 բադ (մոտ 2 կգ)

2 ճաշի գդալ սոյայի սոուս

2 ½ ճաշի գդալ շականագագույն շաքարավազ

1 ճաշի գդալ խաղողի քացախ

12 գարնանային սոխ

1 վարունգ

Հոիսին սոուս

250 գ. սալորի ջեմ

3 ճաշի գդալ սոյայի սոուս

1 ճաշի գդալ խերես

Դարչին, կծու պղպեղ, կոճապղպեղ

Չինական բլիթներ

4 բաժակ ալյուր

1 ¼ բաժակ եռացրած ջուր

2 ճաշի գդալ ձեթ

աղ

Պատրաստում

  • Տեղադրեք բադը եռացող ջրի մեջ 3 րոպե: Չորացրեք և կախեք ամբողջ գիրեչով, որպեսզի չորանա:
  • Խառնեք սոյայի սոուսը, շականագագույն շաքարավազն ու քացախը: Ծածկեք բադը խառնուրդով և կախեք ևս 4 ժամ:
  • Տաքացրեք ջեռոցը մինչև 190 ºC, տեղադրեք բադը մոմային թղթի վրա, այնպես որ թավան լցված լինի ջրով վերջինիս տակ: Տապակեք 30 րոպե: Իջացրեք ջերմությունը մինչև 150 ºC, և եփեք մեկ ժամ:
  • Չինական բլիթներ. խառնեք ալյուրն ու աղը, ավելացրեք ջուր, հունցեք խառնուրդը ձեռքերով, ծածկեք այն և 15 րոպեով հանգիստ թողեք: Գլորեք և կլոր ձև տվեք վերջինիս` մոտ 15 սմ հաստությամբ: Կտրատեք գլորած խառնուրդը հավասար մասերի և գնդակի ձև տվեք յուրաքանչյուրին: Թաթախեք գնդակի մեկ կողմը ձեթի մեջ և տեղադրեք թաթախված մասը մեկ այլ գնդակի վրա: Գրտնակեք երկու գնդակներն այնպես, որ ստացվի մեկ, 15 սմ տրամագծով շրջան: Տեղադրեք վերջինս թավայի վրա և եփեք 1 րոպե, այնպես որ այն չդառնա շականագագույն: Ծալեք մեջտեղից և տաք պահեք այն բադի պատրաստման ընթացքում:
  • Սոուս. խառնեք սոյայի սոուսը, սալորի ջեմը, խերեսն ու համեմունքները: Տաքացրեք այն թավայում` անընդմեջ խառնելով: Սառեցրեք և տեղադրեք սառնարանում:
  • Շեղ կտրատեք գարնանային սոխերն ու վարունգը:
  • Կտրատեք տապակած բադը, տեղադրեք կտորները բլիթների վրա մի քանի շերտ վարունգով ու սոխով և 1 ճաշի գդալ սալորի սոուսով:

ՄատուցումԳլորեք բլիթները և կերեք ձեռքերով


, , , , ,