• 30 ր
  • հեշտ
  • 4

Օգտագործողի գնահատականը
1 աստղ2 աստղ3 աստղ4 աստղ5 աստղ 1 ձայն, միջին գնահատական` 5-ից 5.00
Loading...Loading...

Կաղամբով աղցանի բաղադրատոմս

Կաղամբով աղցանն առաջին անգամ մատուցվել է հոլանդացի արտագաղթողների կողմից, երբ նրանք լավ մանր կտրատեցին կաղամբն ու գազարը և դրան մայոնեզով սոուս ավելացրեցին:

Բաղադրամասեր

  • ¼ գլուխ կաղամբ
  • 1 սոխ
  • 2 գազար
  • 3-4 ճաշի գդալ մայոնեզ
  • ½ բաժակ կաթ
  • 1 թեյի գդալ խաղողի քացախ
  • 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ
  • Աղ, պղպեղ և շաքարավազ

Պատրաստում

  • Լավ կտրատեք կաղամբը, մանրեցրեք գազարը, լցրեք այդ ամենը խորը տարրայի մեջ և ավելացրեք սոխը՝ մանր կտրատած:
  • Մայոնեզը խառնեք կաթի, քացախի և կիտրոնի հյութի հետ և համեմեք խառնուրդը աղով, պղպեղով և շաքարավազով: Ավելացրեք խառնուրդը բանջարեղենին և լավ խառնեք:
 

Խորհուրդներ մատուցման համար.

Աղցանը շատ ավելի համեղ է դառնում, եթե մատուցելուց 2 ժամ առաջ դրվում է սառնարանում:

, , , ,