• 30 ր
  • հեշտ
  • 2

Օգտագործողի գնահատականը
1 աստղ2 աստղ3 աստղ4 աստղ5 աստղ 8 ձայն, միջին գնահատական` 5-ից 4.38
Loading...Loading...

Ցեզար աղցանի բաղադրատոմս

Ցեզար աղցանը առաջին անգամ մատուցվել է իտալացիների կողմից 20-րդ դարի 20-ականներին: Այս աղցանն ունի տարբեր տեսակներ՝ տոստերով, հավով կամ անչոուսներով:

Բաղադրամասեր

  • 1 գլուխ ռոմանական կամ այսբերգ աղցանի թերթիկներ
  • 1 հավի ֆիլե
  • 1 գլուխ հաց կամ տոստ
  • ½ բաժակ ձիթապտղի յուղ
  • 1 թեյի գդալ մանանեխ
  • 1 թեյի գդալ կիտրոնի հյութ
  • 1 ձվի դեղնուց
  • 2 սխտորի գլխիկներ
  • 25 գ Պարմեզան մանիր
  • Աղ, պղպեղ, շաքարավազ

Պատրաստում

  • Լվացեք, չորացրեք և այնուհետ կտրատեք աղցանի թերթրիները փոքր կտորների
  • Միսը կտրատեք խորանարդաձև և մի քանի րոպե տապակեք՝ ավելացնելով աղ և պղպեղ
  • Խառնեք ձիթապտղի յուղը, ձվի դեղնուցը, մանանեխը, կիտրոնի հյութը, ճզմած սխտորն ու քերած Պարմեզանը: Ավելացրեք աղ, պղպեղ և շաքարավազ ըստ ճաշակի:
  • Հացի գլուխը կտրատեք խորանարդաձև և տապակեք մեկ ճզմած սխտորի գլխիկի հետ (կամ կարող եք սխտորը քսել տոստերի վրա)
  Խորհուրդներ մատուցման համար.

Տեղադրեք հավի կտորները աղցանի թերթիկներ վրա, ամենի վրա լցրեք սոուսը և շաղ տվեք քերած Պարմեզանը:

 

, , , , ,