• cooking

Պղպեղի կծվության սանդղակ

համեղ

Ինչպե՞ս չափել պղպեղի կծվությունը:

Պղպեղի կծվության չափումը

Պղպեղները չափվում են սկովիլլի միավորներով: Սանդղակը սկսվում է զրոյից. դա ստանդարտ քաղցր պղպեղն է: Սանդղակն ավարտվում է 1.000.000 սկովիլլի միավորով. միակ պղպեղը, որը համապատասխանում է դրան, «Բհուտ Ջոլոկիա» (bhutjolokia) պղպեղն է` Հնդկաստանից: Վերջինս այնքան ուժեղ է, որ հնդկական ոստիկանությունը սկսել է այն դնել նռնակների մեջ` ամբոխները ցրելու և տեռորիստների դեմ պայքարելու համար: Կծվության չափը որոշվում է դրա համային զգացողության միջոցով: Զրոն նշանակում է, որ դուք կծվություն չեք զգում:  1.000.000-ը ակնհայտորեն նշանակում է, որ դուք, հավանաբար, չեք կարողանա դիմանալ դրա կծվությանը:

heat of peppers

Քիմիական նյութերը, որոնցով պայմանավորված է այս կծվությունը, հայտնի են  կապսաիցին անվամբ: Դոկտոր Վիլբուր Սկովիլլը իր անվամբ է անվանել չափման մեթոդը` 1912թ-ին իր կողմից կատարված ծավալուն փորձարկումներից հետո: Նա որոշեց ելակետային մակարդակը` իր հինգ փորձարկիչների վրա փորձարկելով բոլոր պղպեղները, որ կարողացավ գտնել: Ամենաբարձր արդյունքների մի մասը նրանց դուր չեկավ: