Կոճապղպեղ, մեխակ, դարչին…տաքացնող համեմունքներ ցուրտ օրերի համար

համեղ

Հայտնաբերեք տաքացնող համեմունքների, ինչպես նաև թեյի և սուրճի հավելումների հատկությունները, որոնք Ձեզ պաշտպանում են մրսելուց` ցուրտ աշնանը և ձմռանը:

Բույսերը, որոնք օգտագործվում են մեր խոհանոցում` որպես համեմունքներ կամ թեյի կամ սուրճի հավելումներ, պարունակում են նյութեր, որոնք նպաստում են մարսողությանը և խթանում են օրգանիզմի բջիջների աշխատանքը` արտադրելու ավելի շատ էներգիա, որը, հատկապես, կարևոր է նրանց համար, ովքեր դիետա են պահում, որպեսզի խուսափեն «յո-յո էֆեկտից»:

Կան շատ համեղ և առողջարար բնական համեմունքներ, որոնք, ավելացվելով թեյին կամ սուրճին, տալիս են դրանց համ և, ավելին, տաքացնում են մեզ:  Ստորև բերված են մի քանի համեմունքներ և հավելումներ, որոնք կարող են օգտագործվել այլ, երկրորդական դերում` բակտերիաների և ցրտի դեմ պայքարելու համար:

Կոճապղպեղ

Այն աճեցվել է արևադարձային Ասիայում ավելի է քան 3000 տարի: Հնդկական խոհանոցը այն խոհանոցներից է, որը հայտնի է իր համեմունքներով: Դուք կարող եք գնել կոճապղպեղ թարմ և չորացված վիճակում` մանրացված կամ աղացած տեսքով:

 Ginger when added to tea enhances flavours and helps in warming up.

Կոճապղպեղը դրական է ազդում մարսողությա և արյան շրջանառության վրա, ինչպես նաև ունի անսովոր տաքացնող հատկություններ: Այն իդեալական է թեյերի (կիտրոնի փոխարեն), սուրճի կամ մեկ գավաթ տաք կարմիր գինու հետ օգտագործելու համար: Այն կարելի է նաև ավելացնել մսային, ձկնային կերակրատեսակներին և աղանդերներին: Կոճապղպեղը նաև հարուստ է հակաբորբոքային նյութերով:

Մեխակ

Մեխակը մեխակի մշտադալար ծառի բողբոջն է, որն աճում է միայն արևադարձային ծովային կլիմայի պայմաններում, օրինակ, Մալազիայում, Ինդոնեզիայում և Տանզանիայում: Մեխակը Եվրոպա է եկել միջերկրածովյան խոհանոցի միջոցով: Ավելացվելով թեյին կամ սուրճին, այն արթնացնում և ակտիվացնում է մեր զգայարանների աշխատանքը: Այն հիանալի է ճակնդեղով ապուրի, ինչպես նաև մսային կերակրատեսակների (օրինակ, տապակած խոզապուխտի) համար: Մեխակն ունի հականեխիչ և ցավազրկող հատկություններ, որոնք կարող են օգնել Ձեզ արագորեն վերականգնել ուժերը մրսածությունից և հարբուխից հետո:

Դարչին

Դարչինը, որն օգտագործվում է աղացած տեսքով, իրականում անուշահոտ ծառի կեղև է` ցեյլոնից: Որքան թեթև է կեղևը, այնքան լավն է նրա որակը: Սովորաբար այն օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ, որպես մրսածության և օրգանիզմի ընդհանուր թուլության դեմ միջոց: Միայն բույրը բավական է օրգանիզմը տաքացնելու համար: Այն կարելի է ավելացնել թեյին, տաք գինուն կամ գարեջրին, մրգային ըմպելիքներին կամ սալորաչրով պատրաստված խոզի մսին, խնձորի սոուսին և, իհարկե, խմորեղենին, չնայած, եփելիս, այն կորցնում է իր բուժիչ հատկությունը:

 Honey has anti inflammatory, rejuvenating and cleansing powers.

Մեղր

Մեղրով կաթը, թեյը կամ կակաոն իդեալական ըմպելիքներ են, որոնք օգտակար են այն մարդկանց համար, ովքեր մշտապես տառապում են մրսածությունից: Մեղրն ունի հակաբորբոքային, երիտասարդացնող և մաքրող հատկություններ:

Մեղրը կարող է նպաստել երեխաների մտավոր զարգացմանը և բարձրացնել չափահասների օրգանիզմի դիմադրողականությունը: Պետք է հիշել, որ մեղրը չպետք է ավելացնել տաք ըմպելիքներին, քանի որ այդ դեպքում այն կորցնում է իր ամենաարժեքավոր հատկությունները: Առավելագույն ջերմաստիճանը պետք է լինի մոտավորապես 60 աստճան Ցելսիուս:

Հիլ (կարդամոմ)

Հիլը բնութագրվում է իր ուժեղ կծու բույրով: Այն հիանալի է կաթի, սուրճի, շոկոլադի, պանրի և աղանդերների համար: Սակայն այն արժեքավոր է նաև իր բուժիչ հատկությունների շնորհիվ. օրինակ, մրսածության բուժման համար, քանի որ ունի հակավիրուսային հատկություններ և կարող է ամրացնել օրգանիզմը: Հիլը մեղմացնում է հազը և արագացնում է բուժման պրոցեսը` բրոնխիտի բուժման ժամանակ: Բացի այդ, այն օգնում է մարսողության խանգարման դեպքում, թարմացնում է շնչառությունը և կանխարգելում է վիրուսների տարածումը, ինչպես նաև ամրացնում է օրգանիզմը:

Նարնջի կեղև

Նարնջի կեղևի բույրը հանգստացնում է օրգանիզմը և օգնում, որպեսզի ցուրտ երեկոներին մենք ավելի հեշտությամբ քնենք: Այն հիանալի համ ունի թեյի կամ տաք գինու մեջ: Այն լավ է նաև թխվածքների, կոճապղպեղով բլիթի և… սպագետտի Բոլոնեզի մեջ: Նարնջի կեղևի բույրը տան մեջ մեղմացնում է գլխացավը: Նարնջի կեղևում եղած ֆլավոնոիդներն ունեն հակաբորբոքային և հակաբակտերիալ հատկություններ:

Կծու պղպեղ (չիլի)

Այն իդեալական լրացում է կերակուրների համար ցուրտ օրերին: Դրա տաքացնող հատկությունները հայտնի են բոլոր նրանց, ով գոնե մեկ անգամ կծու է կերել: Այն կարող է ավելացվել ցանկացած տեսակի մսի:

 warming spices for cooler days

Սակայն վերջինս նաև կարող է օգտագործվել տաք շոկոլադի մեջ: Կծու պղպեղն օգտագործվել է քթային խոռոչների վարակների դեպքում, որպես քթի լորձաթաղանթից արտադրության նվազեցման և շնչառությունը հեշտացնող միջոց:

Վանիլ

Վանիլի բույրը բոլոր բույրերից լավագույնն է: Ամենահիանալի բույրը պատիճից հանած թարմ վանիլի պտղամսինն է: Պատիճն անհրաժեշտ է կտրել երկարությամբ, որից հետո հեշտությամբ կարելի է հանել պտղամիսը: Այն հիանալի է սուրճի, թեյի (վանիլային շաքարի տեսքով), պանրի, նրբաբլիթի և թխվածքների մեջ: Այն օգտագործվում է` որպես  ընպելիք կամ սիրոպ` տենդի կամ մարսողական խնդիրների դեպքում:

Ազնվամորու հյութ

Այն շատ լավ է թեյերի կամ պուդինգների համար: Այն մրսածության դեմ ամենաարդյունավետ և ամենաառողջ միջոցներից է: Ազնվամորու յուղերն ունեն տաքացնող հատկություններ, իսկ նրա մեջ պարունակվող սալիցիլաթթուն խթանում է քրտնարտադրությունը:

, , , ,