• cooking

Սիրիական սոթե

առողջ

Տեսե՛ք, թե ինչ հեշտ է պատրաստել այս համեղ սիրիական կերակրատեսակը. այն շատ պարզ է: Սիրիական համեղ կերակրատեսակ պատրաստելու քայլ առ քայլ ուղեցույց և տեսահոլովակ-բաղադրատոմս:

Դիտե՛ք հոլովակն ու պատրաստե՛ք մեզ հետ:

Սկզբում անհրաժեշտ է կեղևազրկել լոլիկը: Դա շատ հեշտ է. անում ենք մի փոքր կտրվածք և ավելացնում ենք եռացրած ջուր: Կեղևազրկված լոլիկները անցկացնում ենք մաղոցով և ստանում ենք ահա այսպիսի՛ սոուս:

Մսին ավելացնում ենք սխտոր և քսում ենք որոշ համեմունքներ: Թևթևակի տապակում ենք այն շատ ձեթով լի թավայում: Ավելացնում ենք 3-4 լավ մանրացրած սխտորի ատամիկներ, կտրատած սոխ, և տապակում ենք ևս մի քանի րոպե: Ավելացնում ենք մեր պյուրեի տեսք ունեցող լոլիկի սոուսը և մի քիչ աղ, 15-20 րոպե եփում ենք ցածր կրակի վրա (անհրաժեշտության դեպքում կարող եք նաև ավելացնել ջուր):

Մինչ միսն եփում է, կտրատում ենք կարտոֆիլը մեծ կտորների և տապակում բարձր կրակի վրա: Սառեցված վիճակից ետ ենք բերում Bonduelle-ի կանաչ լոբին և երիտասարդ գազարը: Տեղադրում ենք կարտոֆիլը, լոբին, սիսեռն ու գազարը Pyrex գունագեղ խեցե թավայում: Դնում ենք միսը վերին շերտին և ավելացնում ենք սոուսը: Թողնում ենք ուտեստը ջեռոցում 10-15 րոպե:

Վայելում ենք համեղ և առողջարար սիրիական սոթեն՝ պատրաստված սիրիական ավանդական բաղադրատոմսով:

Այս կերակրատեսակը պատրաստելու համար բաղադրիչների ցանկը:

Սիրիական սոթե

, , , , , , , ,