• cooking

Ռուսական Կուլիբյակա

համեղ

Տեսե՛ք, թե ինչ հեշտ է պատրաստել այս համեղ ռուսական կերակրատեսակը. այն շատ պարզ է: Ռուսական համեղ կերակրատեսակ պատրաստելու քայլ առ քայլ ուղեցույց և տեսահոլովակ-բաղադրատոմս:

Դիտե՛ք հոլովակն ու պատրաստե՛ք մեզ հետ:

Դատարկում ենք ծաղկակաղամբի հեղուկն ու կողմ դնում, որ սառչի: Այնուհետև վեևցնում ենք մի կտոր կարագ և դնում թավայում: Նաև ավելացնում ենք Bonduelle-ի սառեցված, կտրատած սունկ: Վերջում ավելացնում ենք մանրացրած սոխն ու սխտորը:

Ավելացնում ենք այս ապրանքները խառնուրդին և տապակում ենք բարձր կրակի վրա մոտ 3 րոպե: Սնկի խառնուրդը դնում ենք ափսեում և կտրատում ենք ձկան ֆիլեն մանր կտորների: Այժմ թավայում ավելացնում ենք մի քիչ կարագ և տապակում ենք ֆիլեի կտորները մոտ մեկ րոպե տևողությամբ:
Ձկան ֆիլեի կտորները ավելացնում ենք սնկի ուտեստին, ինպես նաև ավելացնում ենք ձիթապտուղներ՝ կտրատած շրջանաձև, և կանաչ սոխ: Ավելացնում ենք մի քիչ աղ և համեմում ենք թթվասերով: Խառնում ենք այս ամենը:

Վերցնում ենք խմորիչով պատրաստված խմորը, տեղադրում ենք ձուկն ու սնկի խառնուրդը մեջտեղում, ձգում ենք խմորի ծայրերն ու ամրացնում միմյանց: Ուտեստն այժմ դնում ենք ձեթով պատած Pyrex թավայում և եփում 24 րոպե տևողությամբ: Այնուհետ մեր մեծ կարկանդակի մակերեսը պատում ենք հարած ձվով և եփում ևս 10 րոպե:

Մատուցում ենք սառը ծաղկակաղամբով և թթվասերով:

Այս կերակրատեսակը պատրաստելու համար բաղադրիչների ցանկը:

Ռուսական Կուլիբյակա

, , , , , , , ,