• cooking

Պրովանսական շոգեխաշած ուտեստ

գեղեցիկ

Տեսե՛ք, թե ինչ հեշտ է պատրաստել այս համեղ ֆրանսիական կերակրատեսակը. այն շատ պարզ է: Ֆրանսիական համեղ կերակրատեսակ պատրաստելու քայլ առ քայլ ուղեցույց և տեսահոլովակ-բաղադրատոմս:

Դիտե՛ք հոլովակն ու պատրաստե՛ք մեզ հետ:

Դատարկում ենք Bonduelle-ի սպիտակ լոբու տարրայում եղած հեղուկը և լցնում լոբին ափսեի մեջ: Այժմ կտրատում ենք սմբուկը և փոքր դդմիկները, ինչպես նաև շերտաձև մանրեցնում ենք բուլզարական պղպեղը: Խորը թավայում տաքացնում ենք ձիթապտղի յուղը և տապակում ենք աղացած միսը մոտ 5-7 րոպե:

Ավելացնում ենք աղ, պղպեղ, մեկ բաժակ նախապես եփած արգանակ, բուլղարական պղպեղ, սմբուկ, փոքր դդմիկներ, լոբի, սիսեռ և լոլիկ՝ իր իսկ հյութում: Համեմում ենք չորացրած համեմունքներով. վայրի սուսամբար, ռեհան և խնկունի: Ծածկում ենք կափարիչն ու եփում ուտեստը 15 րոպե:

Վայելում ենք համեղ և առողջարար պրովանսական շոգեխաշած ուտեստ՝ պատրաստված ֆրանսիական ավանդական բաղադրատոմսով:

Այս կերակրատեսակը պատրաստելու համար բաղադրիչների ցանկը:

Պրովանսական շոգեխաշած ուտեստ

, , , , , , , ,