• cooking

«Պաստել դե Չոկլո». շոգեխաշած ուտեստ

առողջ

Տեսե՛ք, թե ինչ հեշտ է պատրաստել այս համեղ չիլիական կերակրատեսակը. այն շատ պարզ է: Չիլիական համեղ կերակրատեսակ պատրաստելու քայլ առ քայլ ուղեցույց և տեսահոլովակ-բաղադրատոմս:

Դիտե՛ք հոլովակն ու պատրաստե՛ք մեզ հետ!

Դատարկում ենք Bonduelle-ի սև, կորիզազրկված ձիթապտղի տարրայում եղած հյութը: Մեզ հարկավոր է շատ բարակ շերտերով կտրատած տավարի միս: Ինչպես նաև հավի միս: Այժմ տավարի մսին ավելացնում ենք մի քիչ աղ, սխտոր, պղպեղ և սև պղպեղ: Տապակում ենք բուսական ձեթով բարձր կրակի վրա՝ 8 րոպե տևողությամբ:

Համեմում ենք հավի միսը. ավելացնում ենք աղ և պղպեղ: Մինչ միսը տապակվում է՝ աղացով կամ բլենդերով աղում ենք եգիպտացորենը: Հարկավոր է ստանալ պյուրեի նման թանձրություն: Ստացված խառնուրդին ավելացնում ենք մի քիչ աղ, կաթ, պղպեղ և մեկ թեյի գդալ ձեթ: Լավ խառնում ենք:

Այժմ խեցե ամանում դնում ենք մի կտոր կարագ, լցնում ենք մի շերտ եգիպտացորենի խառնուրդ, ապա՝ մի շերտ միս, հավի կտորներ, ձիթապտուղներ, և ծածկում ենք այս ամենն եգիպտացորենով: Տեղադրում ենք ուտեստը մինչև 150 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 15 րոպե տևողությամբ, որից հետո բարձրացնում ենք ջերմաստիճանը 220-ի և թողնում ենք եփի ևս 10 րոպե:

Մատուցում ենք տաք վիճակում և վայելում ենք համեղ և առողջարար շոգեխաշած ուտեստ «Պաստել դե Չոկլո»-ն:

Այս կերակրատեսակը պատրաստելու համար բաղադրիչների ցանկը:

«Պաստել դե Չոկլո». շոգեխաշած ուտեստ

, , , , , , , ,