• cooking

Մեքսիկական աղցան

համեղ

Տեսե՛ք, թե ինչ հեշտ է պատրաստել այս համեղ մեքսիկական կերակրատեսակը. այն շատ պարզ է: Մեքսիկական համեղ կերակրատեսակ պատրաստելու քայլ առ քայլ ուղեցույց և տեսահոլովակ-բաղադրատոմս:

Դիտե՛ք հոլովակն ու պատրաստե՛ք մեզ հետ:

Կտրատում ենք կեղևազրկված դդումը մանր կտորների, տեղադրում ենք Pyrex թավայի մեջ, ավելացնում ենք մի փոքր ձիթապտղի յուղ և տեղադրում այս ամենը տաքացրած ջեռոցում: Եփում ենք ուտեստը 15-20 րոպե՝ երբեմն խառնելով:

Վերցնում ենք տավարի միսը, կտրատում ենք այն երկու բիֆշտեքսի կտորի, ցանում ենք տակոյի համեմունք կամ, եթե ցանկանում եք, կարող եք ինքներդ այն պատրաստել՝ խառնելով վայրի սուսամբար, սուսամբար, ռեհան, կարմիր պղպեղ, չաման, համեմ և աղ: Ցանում ենք երկու կողմերին էլ: Ապա տապակում ենք թավայում՝ ձիթապտղի յուղով: Դնում ենք միսն ափսեում և թողնում ենք, որ հովանա:
Կիսում ենք լայմը և տապակում կտորները մսից հետո մնացած ձեթում: Այդ անելու համար՝ պարզապես տեղադրում ենք դրանք թավայում:

Այժմ վերցնում ենք Bonduelle-ի կարմիր լոբին: Դատարկում ենք տարրայում եղած հեղուկը և լցնում ենք լոբին աղցանի համար հատկացված մեծ ամանում: Մանրացնում ենք սոխը, համեմն ու սխտորը և ավելացնում լոբուն: Ավելացնում ենք նաև եգիպտացորենը և եփած դդումը: Այժմ շերտերով կտրատում ենք սենյակային ջերմաստիճանի հասցրած տավարի միսը, ավելացնում ենք աղցանին և լավ խառնում:
Մատուցում ենք մեքսիկական աղցանը կիսած լայմի կտորներով և վայելում ենք օգտակար ուտեստը:

Այս կերակրատեսակը պատրաստելու համար բաղադրիչների ցանկը:

Մեքսիկական աղցան

, , , , , , , ,