• cooking

Մալազիական ավանդական սառցե կաչանգ

գերժամանակակից

Տեսե՛ք, թե ինչ հեշտ է պատրաստել այս համեղ մալազիական կերակրատեսակը. այն շատ պարզ է: Մալազիական համեղ կերակրատեսակ պատրաստելու քայլ առ քայլ ուղեցույց և տեսահոլովակ-բաղադրատոմս:

Դիտե՛ք հոլովակն ու պատրաստե՛ք մեզ հետ:

Դատարկում ենք Bonduelle GOLD եգիպտացորենի տարրայի հյութը և լցնում եգիպտացորենն ափսեի մեջ: Պատրաստում ենք խորանարդաձև ժելեի կտորներ. վերջինիս համար վերցնում ենք ցանկացած մրգային ժելե, ավելացնում ենք ջուր՝ սովորականից երկու անգամ քիչ: Այնուհետ լցնում ենք խարնուրդը հարթ թավայի մեջ և 30 րոպե թողնում սառնարանում: Սառույցը փշրում ենք բլենդերի օգնությամբ և հատկապես ուշադրություն ենք դարձնում, որ հանկարծ մեծ կտերներ մնացած չլինեն: Մրգահյութը՝ ելակի կամ բալի, լցնում ենք սառույցի վրա: Սառույցի վրա լցնում ենք մեկ գդալ լոբի և երկու գդալ եգիպտացորեն:

Այժմ վերցնում ենք մեր խորանարդաձև կտրատած ժելեն և զարդարում ենք աղանդերը: Եթե ցանկանում եք՝ կարող եք ավելացնել ցանկացած տեսակի միրգ: Ուտեստը մատուցում ենք անմիջապես: Պատզապես տեղադրում ենք անանուխի տերև և վայելում ենք համեղ և առողջարար սառցե կաչանգը՝ պատրաստված մալազիական ավանդական բաղադրատոմսով:

Այս կերակրատեսակը պատրաստելու համար բաղադրիչների ցանկը:

Մալազիական ավանդական սառցե կաչանգ

, , , , , ,