• cooking

Հավ սոուսում

գեղեցիկ

Տեսե՛ք, թե ինչ հեշտ է պատրաստել այս համեղ հնդկական կերակրատեսակը. այն շատ պարզ է: Հնդկական համեղ կերակրատեսակ պատրաստելու քայլ առ քայլ ուղեցույց և տեսահոլովակ-բաղադրատոմս:

Դիտե՛ք հոլովակն ու պատրաստե՛ք մեզ հետ:

Բլենդերում հարում ենք մաղադանոս, չիլի պղպեղ և 10 հնդկական ընկույզ: Մեզ նաև հարկավոր է սխտորի և կոճապղպեղի խառնուրդ-մածուկ: Վերջինիս համար մենք բլենդերում արդեն հարել ենք հավասար քանակությամբ սխտոր և կոճոպղպեղ:

Որպեսզի միսը կծու և անուշահոտ լինի, թավայում լցնում ենք մի քիչ ձիթապտղի յուղ, ավելացնում ենք քերած համեմ ու չաման: Մի քանի րոպե տապակում ենք համեմունքները, որից հետո ավելացնում ենք երկու ճաշի գդալ սխտորի և կոճապղպեղի մածուկ և շատ քիչ չորացրած կոկոս:

Տապակում ենք մեկ րոպե և ավելացնում ենք մեր մաղադանոսի սոուսը: Տապակում ենք մինչև սոուսի պնդանալը: Ավելացնում ենք հավի ֆիլե, կես լիմոնի հյութ, լավ խառնում ենք ամենն ու ավելացնում կես բաժակ յոգուրտ և մի քիչ աղ: Ծածկում ենք կափարիչը, հանում ենք կրակից և թողնում ենք, որ մարինացվի:

Պատրաստե՛նք գարնիրը: Եփած բրինձը դնում ենք ափսեում: Այնուհետև խորը թավայում տապակում ենք շերտաձև կտրատած գազարն ու բրոկկոլին: Համեմում ենք սև պղպեղով և քրքումով: Բանջարեղենը դնում ենք բրնձի վրա: Մարինացված հավը դնում ենք միջին կրակի վրա և տապակում 10 րոպե:

Հավի կտորները տեղադրում ենք գարնիրի շուրջը և վայելում ենք համեղ և առողջարար հավ սոուսում՝ պատրաստված հնդկական ավանդական բաղադրատոմսով:

Այս կերակրատեսակը պատրաստելու համար բաղադրիչների ցանկը:

Հավ սոուսում

, , , , , , , , ,