Բանջարեղենային ուտեստներ. ինչպես ճիշտ պատրաստել դրանք

համեղ

Ձեր առօրյա սննդակարգում բանջարեղեններ ավելացնելը դեռ բավարար չէ: Ձեզ անհրաժեշտ է դրանք պատրաստել այնպես, որպեսզի արժեքավոր սննդանյութերի կորուստը լինի նվազագույն:

Բանջարեղենային ուտեստներին գրավչություն են տալիս իրենց համը, հոտը, տեսքը և մատուցման եղանակը: Պահպանելով   բանջարեղենների և մրգերի օրական հինգ անգամ ընդունման կանոնը և ստորև բերված սկզբունքները, մեր օրգանիզմը կստանա լավագույնը.

  • Թարմ բանջարեղեններ գնելիս, ընտրեք լավ տեսք ունեցողները. որոնք հարթ են և հասած: Սառեցված բանջարեղեններ գնելիս, դրանք պետք է լինեն ամբողջությամբ սառած, չոր և միմյանց կպած չլինեն:  
  • Լվացեք բանջարեղենները և կեղևը հեռացրեք բարակ շերտով, քանի որ ամենաշատ սննդանյութերը կեղևի տակ են:
  • Բանջարեղենների կեղևը հեռացնելուց հետո, դրանք անմիջապես լվացեք մաքուր ջրով, մի ընկղմեք ջրի մեջ:  Ջրի մեջ ընկղմելը քայքայում է արժեքավոր սննդանյութերը (B և C խմբի վիտամինները լուծվում են ջրում), ինչպես նաև հանքային աղերը:
  • Տերևային բանջարեղենները պետք է լվանալ խնամքով, տերևները պետք է առանձնացնել, ջուրը փոխել:  Թողեք, որ դրանք չորանան և երբեք մի ճզմեք կամ կոտրեք տերևները:
  • Մաքրած կամ կտրատած բանջարեղենները պետք է եփել անմիջապես, տեղավորելով եռացող աղաջրով ամանի մեջ կամ շոգոխաշման համար նախատեսված ամանի մեջ: Եփելիս, բանջարեղենների վրա սառը ջուր լցնելը ճիշտ չէ:

Բանջարեղենները, որոնք պարունակում են կարոտին, պետք է եփել մի քիչ յուղով, օրինակ ձիթապտղի յուղով: Արմատային բանջարեղենները և լոբազգիները եփելիս, պետք է կափարիչով ծածկել: Կաղամբազգի բանջարեղենները կարելի է սկզբում եփել բաց կաթսայում, սակայն հինգ րոպե հետո պետք է կափարիչով ծածկել:

  • Եփելու տևողությունը հասցրեք նվազագույնի: Բանջարեղենները եփեք կարճ ժամանակ` բարձր ջերմաստիճանի պայմաններում, մինչև դրանք փափկեն:

    Աղցանների համար բանջարեղեններ խաշելիս, ցանկալի է կճեպը կամ կեղևը թողնել և կեղևը հեռացնելուց առաջ դրանք սառեցնել:

  • Թարմ բանջարեղենով աղցանները պետք է պատրաստել վերջին պահին, մատուցելուց անմիջապես առաջ:
  • Կտրատած բանջարեղենների յուրաքանչյուր չափաբաժնին պետք է ավելացվի սոուս կամ բուսայուղ, քանի որ բանջարեղենները բարակ թաղանթով ծածկելով, դրանք պաշտպանվում են օքսիդացումից:
  • Համեմունքները և կանաչին բանջարեղենային ուտեստներին պետք է ավելացնել մատուցելուց անմիջապես առաջ: Եթե համեմունքները թարմ են, դրանք պետք է կտրատել կամ մանրացնել վերջին պահին, նախքան աղցանին ավելացնելը:
, , , , , ,