Առօրյա բանջարեղենը ձեր խոհանոցում

համեղ

Ստացեք ավելի շատ գաղափարների և ոգեշնչումներ ձեր խոհանոցում գտնվող բանջարեղենի վերաբերյալ: Օգտակար խորհուրդներ և հնարքներ՝ բանջարեղենով սննդի պատրաստման և խոհարարության վերաբերյալ:

VEGETABLES-KITCHEN-(03)

Բացահայտեք, ինչ եք Դուք սիրում

Եթե Դուք սիրում եք խոհարարությունը և ամենից շատ սիրում եք համեղ կերակուր պատրաստել, ապա բանջարեղենների աշխարհը մի զարմանահրաշ աշխարհ է Ձեզ համար, որը պետք է բացահայտվի:

Եթե Դուք, իրոք, սիրում եք բանջարեղեններ պատրաստել և ուտել, ապա դա հիանալի է: Եթե չեք սիրում, ապա դա շուտով կփոխվի:

Յուրաքանչյուրին համապատասխան ինչ-որ բան կարելի է գտնել: Յուրաքանչյուր անգամ, երբ հնարավորություն ունեք, փորձեք նոր, անհայտ բանջարեղեններ և Դուք շուտով կսիրահարվեք դրանց: Զարմանալի բազմազանության մեջ, որը բնությունը Ձեզ առաջարկում է, Դուք կգտնեք համերի և հյուսվածքների բոլոր տեսակները: Միշտ հայտնաբերելու նոր բան կա, և երբ Դուք բացահայտեք Ձեր նախընտրածը, Դուք երբեք դրանից չեք ձանձրանա,  քանի որ կան բանջարեղեններ և բանջարեղենային ուտեստներ պատրաստելու  շատ ու շատ եղանակներ: Բանջարեղենները կարող են ծառայել` որպես ճաշի ամենահամեղ բաղադրիչ կամ կատարյալ հիմք` Ձեր ճաշի համար:

 VEGETABLES-KITCHEN-(02)

Ճիշտ վարվեք Ձեր բանջարեղենների հետ

Բանջարեղեններն ունեն շատ առավելություններ. Ձեզ անհրաժեշտ վիտամինների և սննդանյութերի համադրություն` հիանալի համի հետ: Չնայած բանջարեղենների մեծ մասը շատ հեշտ է պատրաստել և պահպանել, սակայն դրանցից մի քանիսը պահանջում են ավելի շատ խնամք, քան մյուսները, որպեսզի պահպանեն իրենց հիանալի համը: Մենք պատրաստել ենք մի շարք օգտակար խորհուրդներ, որոնք Ձեզ կսովորեցնեն, ինչպես վարվել համեղ բանջարեղենների հետ յուրաքանչյուր փուլում. ինչպես նախապատրաստել, ինչպես եփել և համեմել, ինչպես պահել և սառեցնել, որպեսզի Ձեր ցանկացած ժամանակ կարողանաք վայելել դրանք:

VEGETABLES-KITCHEN-(04)

Ամենայն հավանականությամբ, նոր ուտեստներ հայնտաբերելու առավել ֆանտաստիկ եղանակը ճանապարհորդելն է: Բայց ինչպես բոլորս գիտենք, ճանապարհորդություն պահանջում է փող և ժամանակ, ինչպես նաև պարզապես անհնար է նստել օդանավ ու մեկնեղ որևէ տեղ ամեն անգամ, երբ ցանկանում ենք բանջարեղենի նոր տեսակ ավելացնել ուտեստի մեջ: Սակայն երբեմն տեղական շուկա կամ խանութ այցելելը բավարար է: Այնտեղ սովորաբար կա բանջարեղենի մի տեսակ, որը դեռ չեք փորձել, քանի որ չգիտեք, թե ինչպես է պետք այն պատրաստել: Կամ գուցե՞ կա բանջարեղենի մի տեսակ, որը չեք սիրում, բայց այն այլ կերպ պատրաստելը կարող է լիովին փոխել ձեր կարծիքը դրա մասին: Երբեմն նորություններ բացահայտելու համար կարիք չկա այցելել էկզոտիկ վայրեր և խոհանոցներ: Այդ որևէ նոր բանը կարող է լինել մոտակայքում՝ գուցե նաև ձեր տատիկի այգում: