• cooking

Խաշելու և շոգեխաշելու գաղտնիքները

համեղ

Մենք հաճախ մոռանում ենք, որ կերակուր պատրաստելու եղանակը շատ կարևոր է: Ահա մի քանի խորհուրդներ, թե ինչպես եփել բանջարեղենները:

Խաշելու ավանդական եղանակը

Խաշել նշանակում է մթերքը տաքացնել եռացող ջրում` 90-100ºC ջերմաստիճանի պայմաններում: Այս պրոցեսը հանգեցնում է հյուսվածքների փափկեցման և մշակվող մթերքում սննդանյութերի լուծման: Գնահատվել է, որ ավանդական եղանակով խաշելը բերում է վիտամինների և հանքային աղերի 40%-ի կորստի, ինչ վերաբերում է C վիտամինին, կորուստները կարող են լինել մթերքում դրա պարունակության մինչև 70% -ի չափով: Սննդային արժեքի կորուստը որքան հնարավոր է ցածր պահելու համար անհրաժեշտ է դրանք ավելացնել անմիջապես եռացող ջրին: Կարևոր է նաև, որպեսզի եփելու տևողությունը որքան հնարավոր է կարճ լինի: Այդ պատճառով, ջուրը հասցրեք եռման, և մթերքը խաշեք` կափարիչով ծածկած:

Secrets of cooking and steaming

Շոգեխաշում

Շոգեխաշումը կերակուր պատրաստելու ամենապարզ և առողջարար
եղանակներից է: Այս պրոցեսն ընդգրկում է մթերքի մշակումը գոլորշու միջոցով: Մթերքները չպետք է ընկղմվեն ջրի մեջ: Այդ դեպքում դրանք ավելի լավ կպահպանեն իրենց բնական համը, ամրությունը և գույնը, և ինչն ամենակարևորն է, սա կկատարվի` առանց արժեքավոր սննդանյութերի կորստի: Այս եղանակով պատրաստված կերակուրները լրացուցիչ համեմունքների կարիք չունեն: Շոգեխաշած մթերքների հետ մենք կարող ենք լրիվ հրաժարվել աղից: Այս եղանակով պատրաստված կերակուրներն ավելի քիչ կալորիաներ են պարունակում և դյուրամարս են: Շոգեխաշման մեկ այլ առավելություն է էներգիայի և ժամանակի խնայողությունը, այն չի պահանջում այնպիսի հսկողություն, ինչպես ավանդական խաշման դեպքում: Այս եղանակը չի պահանջում հատուկ սարքավորումներ, սա էլ մյուս առավելությունն է: Հաստ տակով պարզ կաթսան, որի ներսում ցանց է տեղակայված, ավելի, քան բավական է:

, , ,