• cooking

Ինչպե՞ս խորովել գրիլի վրա և տապակել ջեռոցում:

համեղ

Կարծու՞մ եք գրիլի վրա խորոված կերակուրը վնասակար է ձեր առողջությանը: Նորից մտածե՛ք: Գրիլի վրա խորոված և ջեռոցում տապակած կերակուրը կարող է և՛ համեղ, և՛ առողջարար լինիլ, եթե հետևեք հետևյալ մի քանի պարզ խորհուրդներին:

Գրիլի վրա խորովելը

Մենք ավելի ու ավելի հաճախ ենք լսում, որ գրիլի վրա խորովելը վնասակար է առողջությանը: Ինչևէ, համապատասխան կանոնների պահպանման դեպքում կերակրի պատրաստման այս ձևը շատ առավելություններ ունի: Գրիլի վրա խորովելու առավելությունն այն է, որ լրացուցիչ յուղի անհրաժեշտություն չկա: Մսամթերքների և բանջարեղենների գրիլի վրա խորովելու տևողությունը շատ կարճ է, որը խոչընդոտում է գրիլի վրա խորոված մթերքների պարունակած արժեքավոր հանքային աղերի և վիտամինների կորստին: Բացի այդ, գրիլի վրա խորովելուց առաջ ցանկալի է մթերքները մարինադի մեջ պահել: Ջեռոցում տապակելը որոշակիորեն ավելի անվտանգ կլինի,եթե կատարեք հետևյալ մի քանի կարևոր խորհուրդները: Կարևոր է, որպեսզի թավան շատ խնամքով լվացված լինի: Նախորդ ճաշկերույթից մնացած այրված յուղը և  կերակրի մնացորդը թունավոր նյութերի աղբյուր են: Կարևոր է նաև, թե ինչից եք վառել գրիլի կրակը: Օջախը պետք է հավասարաչափ վառվի:
Նաև պետք է օգտագործել տերևաթափ լինող ծառից ստացվող հատուկ տեսակի ածուխ:

How to grill and roast?

Ջեռոցում տապակելը

Ջեռոցում տապակելը ոչ այլ ինչ է, եթե ոչ մթերքի տաքացումը ջեռոցում: Դա սովորաբար կատարվում է 160-250°C ջերմաստիճանի պայմաններում: Համապատասխան ջերմաստիճանի ընտրությունը կախված է միջանկյալ մթերքների տեսակից և է վերջնական կերակրի որակը որոշող կարևոր գործոն է: Թեթև տապակումը տևում է մի քանի րոպեից մինչև 3-4 ժամ, կախված մթերքի տեսակից: Բարձր ջերմաստիճանը մթեքում պարունակվող սպիտակուցը և օսլան ավելի դյուրամարս են դարձնում: Մթերքի արտաքին երեսին (որը գտնվում է բարձր ջերմաստիճանի անմիջական ազդեցության տակ) համի և բույրի առանձնահատուկ միացություններ են ձևավորվում: Այս նյութերը, մեծ քանակությամբ օգտագործվելու դեպքում, կարող են առաջացնել շատ հիվանդություններ, այդ թվում`քաղցկեղ: Սա հաշվի առնելով, մենք պետք է շատ զգույշ լինենք, որպեսզի տապակելու ընթացքում չայրենք մթերքները:

, , , , ,