Բանջարեղենային հնարամտություններ ուտեստները համեմելու համար

համեղ

Բանջարեղենները մեզ համար կարևոր վիտամինների և հանքային աղերի հարուստ աղբյուր են: Դրանք հիանալի կերպով լրացնում են պատրաստի ուտեստները. այդ ուտեստների հետ ցանկալի է մատուցել գոնե երկու տեսակի բանջարեղեն, հատկապես, երբ մենք բավական հաճախ ենք օգտագործում այդպիսի ուտեստներ:

Պատրաստի և առաքվող ուտեստները կարելի է արագորեն համեմել` ավելացնելով բանջարեղեններ կամ արագ սառեցված ոլոռ կամ կտրտած լոլիկ:

Եթե մատուցում եք սառեցված ձկան ձողիկներ, մենք խորհուրդ ենք տալիս դրանք համադրել սառեցված ոլոռի և եգիպտացորենի հետ:

Ստորև բերված են մի քանի եղանակներ` պատրաստի ուտեստները զարդարելու համար.

  • Պիցցայի վրա կարելի է դնել  առանց ջրի պահածոյացված լոլիկ (ամենալավը դրա և կանաչիների, համեմունքների կամ սխտորի համադրությունն է) և սառեցված բանջարեղեններ, օրինակ,  կտրտած սպանախ, բրոկկոլի, ոլոռ և եգիպտացորեն: Այդ ամենի վրա շաղ տվեք պանիր կամ չորացրած հացի փշրանքներ:
  • Սառեցված լազանյայի վրա կարելի է դնել դդմիկի կամ լոլիկի հաստ շերտեր: Այդ ամենի վրա շաղ տվեք մանրացված պարմեզան և թխեք այն: Մատուցեք այն որևէ աղցանի հետ:
  • Պատրաստի մեքսիկական ուտեստը կարելի է մատուցել տեղում արագ պատրաստված սալսա սոուսով: Խորանարդաձև կտրատեք մի քիչ լոլիկ, վարունգ, մեկ սոխ և մի քիչ նեխուր: Խառնեք բոլոր բաղադրիչները և համեմեք աղով ու պղպեղով: Ավելացրեք խորանարդաձև կտրատված չիլի պղպեղ և թարմ կտրատած համեմ:
  • Սառեցված կարկանդակի վրա ցանկալի է ավելացնել բանջարեղենների շերտ և թխել այն, մինչև լավ կտաքանա, իսկ բանջարեղենները կփափկեն: Խորհուրդ է տրվում կտրտել մի քիչ սունկ ու լոլիկ և երկարությամբ կտրտել տարբեր գույնի տաքդեղներ ու դդմիկ:
  • Նրբաբլիթ կամ տորտիլլա գնելիս, կարելի է դրանք լցոնել կտրտած սառեցված սպանախով, կարիք չկա ապասառեցնել այն: Կարելի է օգտագործել սպանախի ռուլետներ` կաթնաշոռի և կտրատած կանաչ կամ գլուխ սոխի հետ խառնած: Այն դրեք հրակայուն ամանի մեջ, լցրեք վրան 1-2 բանկա կտրտած լոլիկ` կանաչիով, վրան շաղ տվեք մի քիչ քերած պանիր և թխեք:
  • Հնդկական ուտեստների հետ կարելի է պատրաստել ռաիտային համանման աղցան: Անհրաժեշտ է խորանարդաձև կտրտած վարունգին խառնել կանաչ կամ գլուխ սոխ, քերած գազար և կտրտած ջրկոտեմ կամ համեմ` ցածր յուղայնությամբ բնական յոգուրտի հետ: Վրան շաղ տվեք թարմ կտրտած անանուխ և մի փոքր աղացած չիլի:
  • Չինական ուտեստներից խորհուրդ ենք տալիս պարզ արևելյան աղցանը: Խառնեք թարմ լոբու ծիլեր` կտրտած կանաչ կամ գլուխ սոխ, պահածոյացված բամբուկի ծիլեր և կտրտած տերեփուկ: Այս աղցանը մատուցեք չինական կաղամբի տերևների վրա, վրան շաղ տալով մի փոքր քնջութի ձեթ կամ սոյայի սոուս:
, , , , , ,