• corpo

Խմբի աշխատանքը

Ներկայումս Բոնդյուել կոնցեռնը մշակված բանջարեղենի շուկայում հանդիսանում է համաշխարհային առաջատար:

Խմբի աշխատանքը

ՄԵԿ ԲԻԶՆԵՍ

Այսօր Bonduelle-ն աշխարհի առաջատարն է մշակված բանջարեղենի գծով: Այս փոփոխական գոտում, երբ տեխնոլոգիական առաջընթացն անընդհատ զարգանում է, Bonduelle-ը գործի է դնում իր փորձառությունն` օգտագործելով չորս տեխնոլոգիաներ.

  • Պատրաստ-օգտագործման թարմ բանջարեղեն
  • Համադամ բանջարեղեն
  • Սառեցրած բանջարեղեն
  • Պահածոյացված բանջարեղեն

ՊԱՀՊԱՆՎԱԾ ՈՐԱԿ

Bonduelle-ի համար իր արտադրանքի որակն առաջնահերթ կարևորություն ունի: Արտադրության ողջ ընթացքը միտված է պահպանելու դրա սննդարար արժեքը և համը: Հետևյալ ստուգումներն են անցկացվում արտադրական գործընթացի տարբեր մակարդակներում մեր արտադրանքի որակն ու ողջ հետագծելիությունը երաշխավորելու համար:

  • Արտադրողի և սերմերի ընտրություն
  • Բերքի վերահսկողություն
  • Բանջարեղենի հասունության մակարդակը, դրանց հատկությունները
  • Արտադրական գործընթաց
  • Բաղադրատոմսեր
  • Փաթեթավորում

ՊԱՐՏԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Bonduelle-ի ողջ արտադրական համակարգը կազմակերպված է այնպես, որպեսզի առաջարկի առողջ և համեղ արտադրանք, որը պահպանում է իր ամբողջ սննդարար արժեքը: Այս պատճառով Bonduelle-ը գործի է դրել խիստ կանոններ, որոնք վերաբերվում են արտադրանքի բոլոր փուլերին և մեր արտադրանքի գործընթացում ներգրավված բոլոր կողմերին (ագարակատերեր, արտադրողներ, վաճառքի կետեր և այլն), որպեսզի բացարձակ որակ ապահովի մեր ողջ արտադրանքի համար:

ԱՊՐԱՆՔԱՆԻՇՆԵՐ

Bonduelle Համաշխարհային ապրանքանիշ, բազմաթիվ տեխնոլոգիաներ, բազմաթիվ ուղիներ
Cassegrain Ֆրանսիայում` ամենապարտադրող սպառողների համար, Bonduelle-ն առաջարկում է արտադրանքների ընտրություն Cassegrain ապրանքանիշի ներքո, որոնք փաթեթավորված են հայտնի ուղղանկյունաձև տուփերով և ներկայացված են սրբապատկեր ճագարի բնույթով:
Arctic Gardens Սառեցված սնունդի ապրանքանիշը Կանադայում:
Globus Պահածոյացված սնունդի ապրանքանիշը Ռուսաստանում և ԱՊՀ-ում.

ՀԱՐԳԱՆՔ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ. ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ ՀՈՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

>ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՄՈՏԵՑՈՒՄ

Bonduelle-ի կողմից կիրառվող հողագործական համակարգը հարգալից է և արդյունավետ, առողջ և կայուն: Այն հասնում է շրջակա միջավայրի պահպանման և ագարակատերերի ֆինանսական շահերի միջև արդար ներդաշնակության, որպեսզի լավագույն կերպով ծառայություններ մատուցի սպառողին և բավարարի նրանց սպասումները:

Կայուն զարգացման վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար այցելեք http://sustainability.bonduelle.com:

ԿՈԼԵԿՏԻՎ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆ

Ընկերության գյուղատնտեսական տեսլականը ստանդարտացնելու և լավագույն որակ երաշխավորելու համար Bonduelle-ի գյուղատնտեսական բաժնի, ագարակատերերի, մատակարարների և առաքիչների միջև ստեղծվել է մատակարարների շղթայի կանոնադրություն: Սա թույլ է տալիս համապարփակորեն տնօրինելու տարբեր մթերքները, հասնում է ցանկալի որակի ապահովման և երաշխավորում յուրաքանչյուր արտադրանքի հանդեպ հետևողականությունը: Քանի որ Bonduelle-ը մշտապես ձգտում է առաջարկել ձեզ լավագույն բանջարեղենը:

Ոչ մի ԳՄ Bonduelle-ում

Մեր գործը բանջարեղենն է, կենդանի արտադրանքը: Սա ստիպել է մեզ աշխատել սերմերի մատակարարների հետ, որպեսզի նրանք զարգացնեն յուրահատուկ փորձառություն տարատեսակ սելեկցիաների և հիբրիդացման ոլորտում:

Մենք վերահսկում ենք այն սերմերի ընտրությունը, որոնք տրամադրում ենք ագարակատերերին, և վերջին տվյալների համաձայն, այժմ մենք որոշել ենք որպես նախազգուշություն զերծ մնալ գենետիկորեն մոդիֆիկացված բանջարեղենների սերմերի օգտագործումից:

Որպես բանջարեղենի գլոբալ մասնագետ, այնուամենայնիվ մեր պարտականությունն է տեղեկացված լինել առաջընթացի մասին, որպեսզի բարելավենք մեր բանջարեղենի սննդային, օրգանոլեպտիկ և տնտեսական որակները:

Այդուհանդերձ մենք նկատի կառնենք այն հնարավորությունները, որ բիոտեխնոլոգիաները կկարողանան առաջարկել նախապես պարտավորվելով

  • զարգացման ընթացքում հաշվի առնել ապահովության ամենախիստ պայմանները
  • ընտրել այնպիսի գործընկերներ, որոնք վստահության և թափանցիկության հուսալի երաշխիքներ են տրամադրում
  • ձեզ տեղեկացված պահել մեր դիրքորոշման մասին, հատկապես մեր արտադրանքի պիտակավորման միջոցով
, , , , , ,