• corpo

Պատմությունը

Զարմանահրաշ պատմություն մի խմբի մասին, որ երևան է եկել Ֆրանսիայի հյուսիսում և այժմ առկա է ողջ աշխարհի 80 երկրներում:

Մշակված բանջարեղենների արագ զարգացումը սկսվել է 1926 թվականին Bonduelle-ի կողմից:1853 թվականին Լուի Բոնդյուելը ձեռնամուխ եղավ սննդի արդյունաբերության բիզնեսին: Սերնդափոխության հետ միասին ընկերության հիմնական գործողությունները (զտումը, շաքարի զտումը, խմորիչի պատրաստում) կատարելա գործվեցին:

1926 թվականը` ոլոռի առաջին բերքի հետ միասին, նշանավորվեց բանջարեղենի պահածոյացման գործընթացի մեկնարկով: Այս նոր գործունեությունն իր արագ աճով թագավորվեց 1957 թվականին առևտրային խոշոր հաղթանակով` ոլոռի և գազարի խառնուրդի թողարկմամբ:

Նորարարությունների այս ոգին մնաց ընկերության հետ, որը սկսեց սառեցրած բանջարեղենի տեխնոլոգիան 1968 թվականին, իսկ հետո թարմ բանջարեղենի տեխնոլոգիան 1990-ականների վերջին (փաթեթավորված աղցաններ):
Միևնույն ժամանակ 1960-ականներից սկսած Bonduelle-ը սկսել է ընդլայնել իր գործունեությունը միջազգայնորեն` Ֆրանսիայից դուրս և օվկիանոսից այն կողմ: Bonduelle ապրանքանիշն այսօր առկա է ավելի քան 100 երկրներում:

1998 թ.-ին Bonduelle Խումբը միացավ Փարիզյան Ֆոնդային Բորսայի Երկրորդ Շուկային` հիմնվելով որպես միջազգային տարածում գտած ընկերություն, որն առկա է մշակված բանջարեղենի բոլոր տեխնոլոգիաներում և ճանաչված է սպառողի կողմից իր ստեղծագործականության և մթերքների բարձր որակի համար:
Bonduelle Խումբն իր 150-ամյա հոբելյանը նշեց սննդի արդյունաբերության մեջ 2003 թվականին և բրենդի 60-ամյա հոբելյանը` 2007-ին:

Հավելյալ տեղեկությունների համար այցելեք http://www.bonduelle.com

, ,