• corpo

Արտադրական գործընթաց

Բոնդյուել խմբի նպատակն է կանխատեսել պահանջարկը, ստեղծել նոր արտադրանքներ և զարմացնել ու հիացնել մեր սպառողներին:

Բոնդյուելի միջոցով նորարարություն կատարելը

Որպես միջազգային մասնագիտացված «բազմաարտադրական» և «բազմատեխնոլոգիական» ընկերություն, Բոնդյուելը սպառողներին առաջարկում է թարմ, պահածոյացված և սառեցված բանջարեղեններ:

Բացի անկախ լաբորատորիաներում անցկացվող մշտական վերլուծությունից, յուրաքանչյուր արտադրական ստորաբաժանում իրականացնում է իր սեփական ստուգումները` չափազանց խիստ պահանջներ ունեցող ղեկավարող փաստաթղթերի համաձայն: Դա վերաբերում է առաքվող բանջարեղենների թարմությանը, բոլոր արտադրական փուլերում ստանդարտներին համապատասխանությանը և վերջնական արտադրանքի միկրոկենսաբանական կայունությանը:

Պատվերի ստանալուց մինչև առաքումը և գյուղատնտեսական հետազոտությունից մինչև բանջարեղենների մշակումը, Բոնդյուելի շղթայի յուրաքանչյուր օղակում սովորեցվում է մատակարարել լավագույն որակի արտադրանք` ձգտելով միայն մեկ նպատակի` սպառողների մշտական սպասարկմանը:

Բոնդյուելի արտադրական գործընթացը

Այս 3D ֆիլմը ցույց է տալիս գործընթացները, որոնցով Բոնդյուելի բանջարեղենները պահածոյացվում են կես օրվանից պակաս ժամանակահատվածում:

ԲԱՆՋԱՐԵՂԵՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒՄ ԵՎ ԲԵՐՔԻ ՀԱՎԱՔՈՒՄ
Մեր գյուղատնտեսական գործընկերները մատակարարում են հում մթերքներ` ամրագրված լինելով մատակարարման պայմանագրով և իրականացնելով վերահսկվող գյուղատնտեսական գործունեություն:

ԳՈՐԾԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՈՒՄԸ
Գործարանի կողմից ստանալուց հետո մի քանի ստուգումներ են անցկացվում.

  • Վերլուծություն
  • Ստուգում (համի, գույնի, տեսակի, հասունության աստիճանի և այլնի)
  • Համապատասխանություն հատկանշված պահանջներին

ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ` ԸՍՏ ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ
Պինդ մթերքները (սերմեր) օդային հոսքերի միջոցով առանձնացվում են ավելի թեթև մթերքներից (տերևներ և ցողուններ):

ՄԱՂՈՒՄ
Մաղումը ջրի հոսքի միջոցով պինդ մարմինների (քարեր, ապակի և այլն) առանձնացումն է բանջարեղեններից:

ԼՎԱՑՈՒՄ
Լվացումը կարևոր գործողություն է Բոնդյուելի բանջարեղենների համար, որի ընթացքում օտար նյութերը (հող, փոշի) և հողի մեջ եղած վնասակար նյութերը հեռացվում են:

ԿՏՐՈՒՄ
Բանջարեղենները անցկացվում են ապարատների միջով, որի ընթացքում նրանց ծայրերը կտրվում են: Հեռացվում են, օրինակ` լոբու ծայրերը:

ՉԱՓՈՒՄ
Բարակ, շատ բարակ կամ չափազանց բարակ բանջարեղեններն անցնում են անցքեր ունեցող գլաններով, որպեսզի առանձնացվեն ըստ իրենց չափերի:

ՏԱՔ ՋՐՈՎ ՄՇԱԿՈՒՄ
Սա բանջարեղենների մշակման ստանդարտ գործողություն է, որում օգտագործվում է տաք ջուր և/կամ գոլորշի: Սրա միջոցով բանջարեղեններից հեռացվում են գազերը և սուր համերը: Այս փուլում կատարվում է որակի վրա ազդող էնզիմների ակտիվության իջեցում:

ՊԱՀԱԾՈՅԱՑՈՒՄ
Պիտակի վրա նշված քանակությամբ բանջարեղենները ճշգրտորեն կշռվում և պահածոյացվում են:

ՀՅՈՒԹԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ
Լավ մանրէազերծված արտադրանքի վրա ավելացվում է ջրից, աղից և համեմունքներից պատրաստված հյութ, որը բաղադրիչներին տալիս է համ և նպաստում է պատրաստման գործընթացին:

ՓԱԿՈՒՄ
Պահածոյի տարրաները հերմետիկորեն փակվում են հնարամիտ և հուսալի եղանակով, որի ժամանակ տարրայի իրանը և ծայրերը մասնակիորեն ծածկում են իրար: Օդի աններթափանցելիությունն ապահովելու համար իրականացվում է ուժեղ սեղմման գործողություն, որն անհրաժեշտ է ճիշտ պահածոյացման համար: Պիտանիության ժամկետը նշվում է տարրայի վրա:

ՄԱՆՐԷԱԶԵՐԾՈՒՄ
Մանրէները, որոնք արտադրանքը կարող են օգտագործման համար ոչ պիտանի դարձնել, հեռացվում են ջերմության միջոցով: Այս գործողությունը նպաստում է նաև մթերքի եփմանը և պահածոյացմանը:

ՊԱՀԵՍՏԱՎՈՐՈՒՄ` ԹԱՓԱՆՑԻԿ ԱՐԿՂԵՐՈՒՄ
Հովացվելուց հետո պահածոները տեղավորվում են արկղերում և պահեստավորվում:

ՊԻՏԱԿԱՎՈՐՈՒՄ
Պիտակավորումը սպառողին տալիս է հստակ տեղեկատվություն իր պետական լեզվով` պահածոյի պարունակության, մատուցման եղանակների և քաշի, բաղադրության, սննդարար հատկանիշների և այլնի վերաբերյալ:

ՈՐԱԿԻ ՍՏՈՒԳՈՒՄ
Պատրաստման և պահեստավորման ընթացքում կատարվում են որակի բազմաթիվ ստուգումներ, այդ թվում` ջերմաստիճանի, մանրէաբանական և քաշի ստուգումներ: Բոնդյուելը ապահովում է կատարյալ վերահսկողություն` սկսած գյուղատնտեսական դաշտերից, որպեսզի որակի հետ կապված խնդիրների դեպքում կարողանա արագորեն արձագանքել:

ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՈՒՄ
Պիտակավորված տարրաները արկղերով պահեստավորվում են:

ԱՌԱՔՈՒՄ
Տարրաները բեռնատար մեքենաներով առաքվում են դեպի վաճառքի կետեր:

Արտադրական գործընթացը` սառեցված բանջարեղենների համար

Այս 3D ֆիլմը ցույց է տալիս գործընթացները, որոնցով Բոնդյուելի բանջարեղենները պահածոյացվում են կես օրվանից պակաս ժամանակահատվածում:

ԲԱՆՋԱՐԵՂԵՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒՄ ԵՎ ԲԵՐՔԻ ՀԱՎԱՔՈՒՄ
Մեր գյուղատնտեսական գործընկերները մատակարարում են հում մթերքներ, ամրագրված լինելով մատակարարման պայմանագրով և իրականացնելով վերահսկվող գյուղատնտեսական գործունեություն:

ԳՈՐԾԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՈՒՄԸ
Գործարանի կողմից ստանալուց հետո մի քանի ստուգումներ են անցկացվում.

  • Վերլուծություն
  • Ստուգում (համի, գույնի, տեսակի, հասունության աստիճանի և այլնի)
  • Համապատասխանություն հատկանշված պահանջներին

ՄԱՂՈՒՄ
Մաղումը ջրի հոսքի միջոցով պինդ մարմինների (քարեր, ապակի և այլն) առանձնացումն է բանջարեղեններից:

ԼՎԱՑՈՒՄ
Լվացումը կարևոր գործողություն է Բոնդյուելի բանջարեղենների համար, որի ընթացքում օտար նյութերը (հող, փոշի) և հողի մեջ եղած վնասակար նյութերը հեռացվում են:

ՏԱՔ ՋՐՈՎ ՄՇԱԿՈՒՄ
Սա բանջարեղենների մշակման ստանդարտ գործողություն է, որում օգտագործվում է տաք ջուր և/կամ գոլորշի: Սրա միջոցով բանջարեղեններից հեռացվում են գազերը և սուր համերը: Այս փուլում կատարվում է որակի վրա ազդող էնզիմների ակտիվության իջեցում:

ՍԱՌԵՑՈՒՄ
Որակն ապահովելու համար մի քանի րոպեի ընթացքում մթերքի միջուկում ջերմաստիճանն արագորեն իջեցվում է մինչև -18°C: Բանջարեղենները պահեստավորվում են մեծ արկղերում` -18°C-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում:

ԿՇՌՈՒՄ ԵՎ ՏԵՂԱՎՈՐՈՒՄ
Արտադրանքը կշռվում և տեղավորվում է պարկերում կամ ստվարաթղթե արկղերում: Այնուհետև պիտանիության ժամկետը տպագրվում է յուրաքանչյուր փաթեթի վրա:

ՈՐԱԿԻ ՍՏՈՒԳՈՒՄ
Պատրաստման և պահեստավորման ընթացքում կատարվում են որակի բազմաթիվ ստուգումներ, այդ թվում` ջերմաստիճանի, մանրէաբանական և քաշի ստուգումներ: Բոնդյուելը ապահովում է կատարյալ վերահսկողություն` սկսած գյուղատնտեսական դաշտերից, որպեսզի որակի հետ կապված խնդիրների դեպքում կարողանա արագորեն արձագանքել:

ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ
Պարկերում փաթեթավորված արտադրանքները այնուհետև փաթեթավորվում են ստվարաթղթե արկղերում և պահեստավորվում -18°C-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում:

ԱՌԱՔՈՒՄ
Բանջարեղեններն ավտոսառնարաններով առաքվում են դեպի վաճառքի կետեր:

, , ,