• eating

Սպանախով ձուկ՝ մարինադում

գեղեցիկ

Տեսե՛ք, թե ինչ հեշտ է պատրաստել այս համեղ թայվանական կերակրատեսակը. այն շատ պարզ է: Թայվանական համեղ կերակրատեսակ պատրաստելու քայլ առ քայլ ուղեցույց և տեսահոլովակ-բաղադրատոմս:

Դիտե՛ք հոլովակն ու պատրաստե՛ք մեզ հետ:

Գազարը կտրատում ենք բարակ շերտերով և համեմում ենք սպիտակ պղպեղով: Կողմ ենք դնում որոշ ժամանակ: Թրջում ենք չորացրած ծորենու սերմերը տաք ջրում:

Այնուհետ վերցնում ենք ֆիլեի կտորները և կտրատում: Հարում ենք ձուն կարմիր գինու և օսլայի հետ: Ձկան կտորները թաթախում ենք ստացված լուծույթի մեջ: Եվ տապակում ենք մինչև դրանց թեթևակի ոսկեգույն դառնալը: Եռացնում ենք ջուրը՝ լավ մանրեցրած սոխով, կոճապղպեղով և սխտորով: Ավելացնում ենք որոշ համեմունքներ, ինչպես նաև օսլա և ջրով բացած ալյուր:

Դնում ենք ձկան կտորները խառնուրդում և եռացնում մինչև մարինադի թանձրանալը: Մինչ ձուկն եփում է, պատրաստում ենք սպանախով աղցան: Չոր թավայում տապակում ենք մի քանի սոճու ընկույզ, որպեսզի նրանք ավելի բուրումնավետ դառնան: Ավելացնում ենք մի քիչ ձիթապտղի յուղ: Վերցնում ենք սառեցված վիճակից ետ եկած սպանախը: Իրար ենք խառնում սպանախը, սոճու ընկույզները, թրջած ծորենու սերմերը և սոյայի սոուսը և մի քանի րոպե եռացնում ենք: Ամենավերջում ավելացնում ենք մի քիչ օսլայով ջուր: Խառնում ենք և տեղադրում ափսեում:

Մեր ուտեստը գրեթե պատրա՛ստ է: Թանձր սոուսում մեր ձկան կտորները տեղադրում ենք աղցանի շուրջը: Զարդարում ենք գազարի շերտերով և վայելում ենք համեղ և առողջարար սպանախով ձուկը՝ մարինադում:

Այս կերակրատեսակը պատրաստելու համար բաղադրիչների ցանկը:

Սպանախով ձուկ՝ մարինադում

, , , , , , , ,